Չի լինի ոչ էլեկտրականություն, ոչ սնունդ, ոչ վառելիք. Իսրայելի ՊՆ-ն հրամայել է ամբողջությամբ պաշարել Գազայի հատվածը
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի զինվորականները սկսել են Գազայի հատվածի ամբողջական շրջափակումը։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Ես հրամայել եմ ամբողջությամբ պաշարել Գազայի հատվածը։ Չի լինի ոչ էլեկտրականություն, ոչ սնունդ, ոչ վառելիք, ամեն ինչ կփակվի»,- The Times Of Israel-ի փոխանցմամբ՝ ասել է Յոավ Գալանտը։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ իսրայելական բանակը գործում է «կենդանական մարդկանց» հետ և հետևաբար արձագանքում է դրան։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկրում բոլոր ռազմական գործողությունները դադարեցվել են։ Պատերազմի ֆոնին Իսրայելը մոբիլիզացվել է՝ 48 ժամում 300 հազար մարդ հավաքագրելով։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)