Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
ԹուրքիաՀոկտեմբերի 9-ին Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Մալաթիայի նահանգում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին ասվում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության նախարարության հաղորդագրության մեջ։
Էպիկենտրոնը եղել է նահանգի Յեշիլյուրթ շրջանում։ Ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ չկան։