Ռուբեն Վարդանյանին 4 ամսով կալանավորելու՝ Բաքվի առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց ուժի մեջ
ԻրավունքԼեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աֆեթ Գազիևան հայտնել է, որ Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը:
Բաքվի վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել Վարդանյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։