Ռուս խաղաղապահները պահակակետեր են ստեղծել՝ ԼՂ ՊԲ-ի կողմից հանձնված զինտեխնիկայի պահպանության համար
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները 25 պահակակետ են ստեղծել՝ պահպանելու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից հանձնված զինամթերքի, զենքի և ռազմական տեխնիկայի պահեստները, հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
«Զինամթերքով, զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով պահեստների պաշտպանությունն իրականացվում է «Հյուսիս» պատասխանատվության շրջաններում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից 25 պահակակետերի տեղակայմամբ (7 կետ) և «Հարավ» (18 կետ), որից 14-ը՝ ադրբեջանական կողմի հետ միասին»,- ասվում է պաշտոնական տեղեկագրում: