Իսրայելում ՀԱՄԱՍ-ի զինյալների 1500 դի է հայտնաբերվել
Համաշխարհային ՄամուլԻսրայելական բանակը հայտարարել է, որ սահմանը վերահսկողության տակ վերցնելուց հետո Իսրայելի ներսում հայտնաբերել է ՀԱՄԱՍ-ի զինյալների մոտ 1500 դի, գրում է The Associated Press-ը:
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ռիչարդ Հեխտը հայտնել է, որ երեկ երեկոյան «ՀԱՄԱՍ-ի ոչ մի ահաբեկիչ չի հատել Իսրայելի սահմանը, թեև ներթափանցումը դեռևս հնարավոր է»։
Իսրայելն ավելի վաղ հայտնել էր 900 զինվորի և խաղաղ բնակիչների զոհերի մասին, մինչդեռ Պաղեստինի իշխանությունները հայտնում էին 700 զոհերի մասին Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին: