ԱՄՆ-ում Ուկրաինային մեղադրել են պաղեստինցի զինյալներին արևմտյան զենքեր վաճառելու մեջ
Համաշխարհային ՄամուլԿՀՎ-ի նախկին աշխատակից Լարի Ջոնսոնը YouTube-ի «Judging Freedom» ալիքին տված հարցազրույցում ասել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը, հնարավոր է, օգտագործում է արեւմտյան զենքերը, որոնք Ուկրաինան ստացել է ՆԱՏՕ-ից, այնուհետեւ վաճառել զինյալներին։
«Եթե ՀԱՄԱՍ-ն ունի հակատանկային կառավարվող հրթիռներ, որոնք մենք ուղարկել ենք Ուկրաինա, և որոնք հասել են ՀԱՄԱՍ-ին, Իսրայելը մեծ դժվարությունների մեջ կհայտնվի», - ասել է նա: