Ինչ են քննարկել ՌԴ ԱԽ քարտուղարն ու Ալիևը․ մանրամասներ
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Բաքու կատարած այցի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել է միջազգային անվտանգության ամրապնդման հարցը, հաղորդում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Բաքվում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին ընդունել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Քննարկվել է տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Շեշտը դրվել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության ապահովման հետ կապված թեմաների վրա»,- ասված է հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)