ԱՄՆ-ն Ուկրաինային 200 մլն դոլարի օգնության նոր փաթեթ կտրամադրի
Համաշխարհային ՄամուլՎաշինգտոնը Կիևին կտրամադրի 200 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ, որը կներառի հրետանային զինամթերք։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով Ուկրաինային աջակցելու կոնտակտային խմբի հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Միացյալ Նահանգները հայտարարում է Ուկրաինային 200 միլիոն դոլարի պաշտպանական օգնության նոր փաթեթի մասին», - ասել է Օսթինը: Պենտագոնի ղեկավարը նշել է, որ օգնության նոր փաթեթը կներառի AIM-9M հակաօդային պաշտպանության հրթիռներ, հրետանային զինամթերք, ճշգրիտ կառավարվող զինամթերք, հակադրոնների հնարավորություններ և հակատանկային զինատեսակներ։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ից Ուկրաինային տրամադրվող ընդհանուր ռազմական օգնությունն այսպիսով կկազմի գրեթե 44 միլիարդ դոլար։