Ֆրանսիայի դեսպանը Արարատի մարզում հանդիպել է Արցախից բռնահանված դպրոցականներին
Հասարակություն
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի Շահումյանի Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց: Այդ մասին հայտնում են Արարատի մարզպետարանից:
Այցի ընթացքում քննարկվել են ֆրանսերենի ուսուցման հետ կապված մի շարք հարցեր:
Դպրոցում դեսպանը նաև հանդիպել է Արցախից բռնի տեղահանված և իրենց կրթությունը վերոնշյալ ուսումնական հաստատությունում շարունակող դպրոցականների հետ և զրուցել նրանց հետ:
Ներկաները մասնակցել են դպրոցի ֆրանսերենի խմբակի կազմակերպած միջոցառմանը։ Դեսպանը նաև ֆրանսերեն գրքեր և ուսումնաօժանդակ նյութեր է նվիրել դպրոցին՝ ֆրանսերենի ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու համար:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ