Հույս ունենք, որ Պաղեստինի ինքնիշխան պետություն կստեղծվի. Լավրով
Համաշխարհային ՄամուլՄոսկվան հույս ունի, որ պաղեստինաիսրայելական հակամարտության ավարտին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման համաձայն, կստեղծվի Պաղեստինի ինքնիշխան պետությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք իսկապես հուսով ենք, որ երբ այս հակամարտությունն ավարտվի, որը մենք ակնկալում ենք, որ տեղի ունենա անհապաղ, բոլորը լրջորեն կվերցնեն պատասխանատվությունը՝ իրականացնելու Պաղեստին պետության ստեղծման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները՝ հիմնված սկզբունքների վրա, որոնք հաստատել է ՄԱԿ-ը»,- ասել է նա, մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ կողմ է ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծմանը։