Իսրայելը հրաժարվել է բուժել ՀԱՄԱՍ-ի գերեվարված մարտիկներին
Համաշխարհային ՄամուլԻսրայելի պետական հիվանդանոցները կդադարեցնեն բժշկական օգնություն տրամադրել ՀԱՄԱՍ-ի գերեվարված մարտիկներին, գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Մոշե Արբելի հրահանգը։
Ինչպես նշվում է փաստաթղթում, առողջապահական համակարգը պետք է կենտրոնանա վիրավոր անհատների և Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների բուժման վրա, ինչպես նաև պատրաստվի նոր վիրավորներ ընդունելուն։
«Ահաբեկիչների նկատմամբ վերաբերմունքը խոչընդոտում է այդ ջանքերին, և հանրային առողջապահական համակարգը նրանց չի օգնի»,- թերթը մեջբերում է հրահանգից մի հատված:
Արբելը նաև կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հանձնարարականներ տալ բոլոր համապատասխան մարմիններին այդ կապակցությամբ։