Ֆրանսիայում արգելել են Պաղեստինին աջակցող բողոքի ակցիաներ անցկացնել
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը արգելել է Պաղեստինին աջակցող բողոքի ակցիաները՝ հայտարարելով, որ անկարգությունների կազմակերպիչներն ու հրահրողները կձերբակալվեն։
«Նախարարը կարգադրել է արգելել պաղեստինամետ ցույցերը, քանի որ դրանք կարող են վտանգ ներկայացնել հասարակական կարգի համար», - հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով նախարարի կողմից պրեֆեկտներին ուղարկված փաստաթուղթը:
Նշվում է, որ ձերբակալությունները կազդեն ինչպես ցույցերի կազմակերպիչների, այնպես էլ անկարգություններ հրահրողների վրա։