NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել 

«HOPE-2023»-ին՝ բեմադրված ավերիչ երկրաշարժի ժամանակ, ԱԹՍ-ներով փրկարարական աշխատանքներ են տարվել

Տեսանյութեր

Հայաստանում ընթանում է «HOPE-2023» որոնողափրկարարական դաշտային ուսումնավարժանքը, որի գործնական փուլը սկսվեց հոկտեմբերի 10-ին: Հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը․

«Պատահական չէ, որ ուսումնավարժանքի թեման երկրաշարժն է:

Ըստ սցենարի՝ վաղ առավոտյան Հայաստանը ցնցվել էր ավերիչ երկրաշարժից։ Երկրաշարժի օջախը Գառնիից 8 կիլոմետր հյուսիս-արևելք էր, ցնցման ալիքը` 8-9 բալ ուժգնությամբ, հիպոկենտրոնը` մակերևույթից 10 կիլոմետր խորության վրա: Առավելապես մեծ ավերածություններ են առաջացրել Կոտայքի մարզում։

ՆԳՆ փրկարար ծառայության ուժերը, Արտակարգ իրավիճակների կառավարման տեղական մարմինը, Երևանի քաղաքապետարանը և Կոտայքի մարզպետարանը սկսում են արձագանքման միջոցառումները։

Նման երկրաշարժերի դեպքում ավերածությունները սովորաբար զգալի են լինում, և ոչ մի երկիր ի վիճակի չէ միայն սեփական ուժերով օգնություն ցույց տալու տուժած բոլոր համայնքներին:

Արտաքին գործերի նախարարության միջոցով մարդասիրական օգնության միջազգային կոչ է ուղարկվում և ակտիվացվում է Բնակչության պաշտպանության եվրոպական մեխանիզմի Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող կենտրոնը։ 24 ժամվա ընթացքում Բնակչության պաշտպանության եվրոպական թիմը, ինչպես նաև Կիպրոսի, Վրաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի և Հյուսիսային Մակեդոնիայի թիմերը օդային և ցամաքային ճաապարհներով ժամանում են Հայաստան։

Փրկարար ուժերն Արտակարգ իրավիճակների կառավարման տեղական մարմնի հետ միասին ժամանող խմբերին դիմավորում են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ու նրանց ուղղորդում Կոտայքի մարզի «Լուսակերտի» գործողությունների կենտրոն։

Քաղաքային որոնողափրկարարական աշխատանքները սկսվում են տեղի ուժերի հետ համագործակցությամբ։

Կոտայքի մարզի Արգել և Արզնի բնակավայրերում վաղ առավոտից մեկնարկում են աղետի գոտում միջազգային թիմերի ծավալման, որոնողափրկարարական միջոցառումների նպատակով հրամանատարաշտաբային հավաքների կազմակերպման աշխատանքները:

Արգել գյուղում՝ գործողությունների ծավալման բազայում, բացի տեղական ուժերից, քաղաքային որոնողափրկարարական 6 խմբեր ծավալում են վրաններ և արտակարգ իրավիճակների կառավարման տեղական մարմինների հետ իրականացնում փրկարարական գործողություններ:

Արզնու ձորում տեղակայված 3 ուսումնական հրապարակներում միաժամանակ մեկնարկում են ակտիվ աշխատանքներ՝ փլատակների կառուցատարրերի քանդման և բացման, կինոլոգիական խմբերի օգնությամբ տուժածների որոնման, ավտոմեքենաներից հիդրավլիկ գործիքների կիրառմամբ տուժածներին արգելափակումից դուրսբերման, առաջին օգնություն ցույց տալու ուղղությամբ:

Որոնողափրկարարական աշխատանքներն ուղեկցվում են անօդաչու թռչող սարքերով անցկացվող հետախուզությամբ, իսկ ծանր վնասվածքներ ստացած տուժածին ձորից դուրս բերելու համար աշխատանքներին է միանում ՊՆ ուղղաթիռը:

Պայմանական երկրաշարժից տուժել են նաև Երևան քաղաքում գտնվող պատմամշակութային հուշարձաններ՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Փլատակներում մնացած այցելուներին անհրաժեշտ առաջին օգնություն ցույց տալու գործում աջակցում են Հայկական Կարմիր Խաչը և «ԼՈՌԷ» կամավորական կազմակերպությունը: Միաժամանակ փրկարարներն աշխատակիցների օգնությամբ տարհանում են թանգարանային նմուշներ:

Ըստ սցենարի` «Մարի Իզմիրլյանի» անվան մտավոր և ֆիզիկական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցում երկրաշարժի հետևանքով առաջանում է հրդեհ, երեխաներին և անձնակազմին անվտանգ տարհանելու և հոգեբանական օգնություն ցույց տալու համար տեղում աշխատում են ԵՓՎ ստորաբաժանումների և ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները։

Ակտիվ որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են նաև ողջ գիշեր՝ Աբովյան և Չարենցավան քաղաքներում տեղակայված կետերում, դրանց մասնակացում են միջազգային և տեղական փրկարարական թիմերը, կինոլոգիական ջոկատները:

Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ փակման արարողությունը, որի ժամանակ ղեկավար կազմը շնորհավորեց մասնակիցներին ու կազմակերպիչներին` ուսումնավարժանքը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ և հանձնեց մասնակցության հավաստագրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի
Ամենադիտված