Մարտակերտի նորակառույց շրջանային հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողություն
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին այցելել է Մարտակերտ քաղաք եւ մասնակցել նորակառույց շրջանային հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահը կարեւորել է նոր հիվանդանոցի նշանակությունը Մարտակերտ քաղաքի եւ ողջ շրջանի համար՝ ընդգծելով, որ նրա աշխատանքը մեծապես կնպաստի բնակչության բժշկական սպասարկման որակի բարձրացմանը:
Բակո Սահակյանը նաեւ երախտագիտություն է հայտնել բարերար Ռալֆ Եիրիկյանին հիվանդանոցի կառուցմանը սատարելու համար՝ նշելով, որ այս նախագիծը հանդիսանում է մասնավոր հատվածի եւ պետության համագործակցության լավագույն օրինակներից մեկը:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան