Իսրայելը այս գիշեր ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում մոտ 750 օբյեկտի
Համաշխարհային ՄամուլԻսրայելի պաշտպանության բանակը այս գիշեր հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 750 օբյեկտներին, հոկտեմբերի 13-ին հայտնել է գերատեսչության Telegram ալիքը։
«Գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել 750 ռազմական օբյեկտների, այդ թվում՝ ստորգետնյա ահաբեկչական ՀԱՄԱՍ-ի թունելներին, ինչպես նաև ռազմական համալիրներին, անցակետերին և բարձրաստիճան զինյալների նստավայրերին, որոնք օգտագործվում են` որպես հրամանատարական կենտրոններ: Հարվածներ են հասցվել նաև զենքի պահեստների և կապի կետերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զուգահեռաբար իսրայելական բանակի ռազմական հատուկ ջոկատայինները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի երեք զինյալների, ովքեր մասնակցել են Իսրայելի տարածքի վրա ականանետային հարձակումներին։