Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցեր Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է 

Արցախում մշակութային ցեղասպանությունն անխուսափելի է․ Time-ի հոդվածը

Գիտություն և Մշակույթ

Ամերիկյան Time ամսագրում հոդված է հրապարակվել, որն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ցեղասպանությանը․ հոդվածի հեղինակը դա անխուսափելի է համարում՝ հաշվի առնելով, թե ինչ ճակատագրի է արժանացել հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում Ադրբեջանի տիրապետության տակ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ինչպիսին է մշակութային ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղի հայերի համար»  խորագրով հոդվածի հեղինակը հիշեցնում է Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, Ջաբրայիլի Սուրբ Աստվածածին եկեղեցու հողին հավասարեցումը և Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանոցի ոչնչացումը Ադրբեջանի կառավարության կողմից, ինչպես նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծումը և վանդալիզմի ենթարկումը։

«Արցախում հազարամյակների հայկական կյանքի բնաջնջումը հնարավոր է դարձել այն մարդկանց անգործության ու թվացյալ անտարբերության պատճառով, ովքեր կարող էին դա կանխել։ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը բարձրաձայն խոսում են մարդու համընդհանուր իրավունքների մասին, բայց ոչինչ չարեցին ինը ամիս, մինչ արցախցիները զրկված էին սննդից, դեղորայքից, վառելիքից և այլ կենսական նշանակության ապրանքներից: Նրանք ոչինչ չարեցին Արդարադատության միջազգային դատարանի հրամանը կատարելու համար, որը դեռ 2023 թվականի փետրվարին պահանջում էր Ադրբեջանից դադարեցնել իր շրջափակումը։ Այդ անգործությունը ակնհայտորեն քաջալերեց Ադրբեջանին հարձակվել, ճիշտ այնպես, ինչպես կխրախուսի մյուսներին անել նույնը այլուր», - գրել է հոդվածի հեղինակ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Մարանցին:

Հեղինակը նախազգուշացնում է, որ պատմությունից կարելի է եզրակացնել, որ էթնիկ զտումները սովորաբար ուղեկցվում են մշակութային օբյեկտների ոչնչացման տարբեր տեսակներով՝ սկսած վանդալիզմից մինչև ամբողջական հողին հավասարեցում։ Ավելի քիչ հայտնի և փոքր եկեղեցիներն ու հուշարձաններն, ըստ Մարանցիի, հողին կհավասարեցվեն, իսկ առավել հայտնիների, օրինակ՝ միջնադարյան հայկական ճարտարապետության կոթողներ Դադիվանքի կամ Գանձասարի դեպքում կլինեն կեղծարարություններ։ Հեղինակը հիշեցնում է, որ Ադրբեջանն արդեն իսկ փորձել է դրանք ներկայացնել որպես «Կովկասյան Աղվանքի վանքեր»։ Իսկ բազմաթիվ այլ կոթողներից, հեղինակի համոզմամբ, կջնջվեն հայկական արձանագրությունները։

Հեղինակը հիշեցնում է նաև 1915 թ․ Հայոց ցեղասպանությանը հաջորդած մշակութային ցեղասպանությունը։

«Այժմ ժամանակն է, որ աշխարհը պաշտպանի Լեռնային Ղարաբաղում մնացած հայկական մշակույթը։ Եթե ոչ, ապա ո՞ր մշակույթը կլինի հաջորդը», - եզրափակում է հոդվածի հեղինակը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ամենադիտված