Չեմ տեսնում ոչ մի խնդիր խաղաղության պայմանագիրը հիմա կնքելու հարցում ղարաբաղյան իրադարձություններից հետո. Պուտին
ՌուսաստանՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հիմա կնքելու հարցում ոչ մի խնդիր չեմ տեսնում ղարաբաղյան իրադարձություններից հետո։ Այս մասին Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդաժողովի ժամանակ լրատվամիջոցների հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Չեմ տեսնում ոչ մի խնդիր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հիմա կնքելու հարցում Ղարաբաղյան իրադարձություններից հետո։ Այսօր արդեն ասեցի՝ Ռուսաստանը պատրաստ է գործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի հարցում։ Կոլեգաներին առաջարկել ենք հանդիպել Մոսկվայում։ Վարչապետ Փաշինյանն այս մասին գիտի, ես եմ նրան ասել, տեղյակ է նաև Ալիևը», - նշել է ՌԴ նախագահը։
«Կան տեխնիկական բնույթի հարցեր սահմանազատման և սահմանագծման հետ կապված․ հարյուր մետր այս կողմ, 1 կիլոմետր այն կողմ, դա էական չէ, բարի կամքի դրսևորման դեպքում հնարավոր է պայմանագիր կնքել և անցնել արդեն տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերին։», - հավելել է Պուտինը։