Արցախի Հանրապետության Նախագահն այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերություն
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է Դրմբոն գյուղում գտնվող <<Բեյզ Մեթըլս>> ընկերության հանքաարդյունաբերական գործարան եւ ծանոթացել ոսկու կորզման նորակառույց արտադրամասին:
Նախագահն ընդգծել է, որ գործարանը հանդիսանում է Արցախի տնտեսության կարեւորագույն սուբյեկտներից մեկը, որը մեծապես նպաստում է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործին:
Բակո Սահակյանն նշել է, որ լեռնահանքային արդյունաբերության զարգացումն Արցախում մեծ հեռանկարներ ունի եւ ողջունել է <<Բեյզ Մեթըլս>> ընկերության կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները:
Այնուհետեւ երկրի ղեկավարը մասնակցել է ավանդական դարձած ամանորի ընդունելությանը եւ ընկերության աշխատակիցներին շնորհավորել գալիք Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան