Իսրայելը հավանություն չի տվել Գազայից մարդասիրական միջանցքների բացմանը
Համաշխարհային ՄամուլՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Իսրայելը դեռ հավանություն չի տվել Գազայի հատվածից մարդասիրական միջանցքների բացմանը։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է Reuters-ը։
«Իսրայելի հավանությունը», - ասել է նա այն հարցին, թե ինչ է անհրաժեշտ այդ միջանցքները բացելու համար:
Ավելի վաղ Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շթայեն հայտարարել էր, որ երկիրը պահանջում է անվտանգ միջանցք՝ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետով Գազայի հատված օգնություն հասցնելու համար։