Ղրիմի կամուրջը ժամկետից 18 օր շուտ ամբողջությամբ վերականգնվել է
ՌուսաստանՂրիմի կամուրջն ամբողջությամբ վերականգնվել է նախատեսված ժամկետից 18 օր շուտ, տրանսպորտային միջոցների երթեւեկությունը բացվել է բոլոր չորս գոտիներով։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինը։
«Ղրիմի կամուրջն ամբողջությամբ վերականգնվել է ժամկետից 18 օր շուտ, և երթևեկությունը բացվել է բոլոր չորս երթուղիներով,- գրել է Խուսնուլլինը:- Ամբողջ աշխատանքը տևել է երեք ամսից էլ քիչ: Ընդ որում, առաջինի համար ժամանակավոր կամուրջ է տեղադրվել, երկրորդը կանգնեցվել է ընդամենը ութ ժամում։ Երկու բացվածքների համար պահանջվում էր 534 տոննա պողպատե կոնստրուկցիաներ։ Ճանապարհի ծածկի համար օգտագործվել է ավելի քան 360 տոննա ասֆալտբետոն։
Փոխվարչապետը նշել է, որ վերականգնումն ավարտվել է ժամանակից շուտ «յուրաքանչյուրի հերոսական աշխատանքի շնորհիվ, ովքեր մասնակցել են այս եզակի գործին»։