Լուվրում ռումբի առկայության մասին տեղեկության ֆոնին՝ Ֆրանսիայում «ահաբեկչական հարձակման վտանգի» ռեժիմ է մտցվել
Գիտություն և ՄշակույթՖրանսիայի ամենամեծ թանգարաններից մեկը՝ Լուվրը, շաբաթ օրը փակ է այցելուների համար ռումբի մասին հաղորդագրություններից հետո: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Թանգարանի այցելուները շտապ տարհանվել են, ոստիկանությունը շրջափակել է այն, կատարվում է հետաքննություն։
Թանգարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ աշխատանքների դադարեցումը պայմանավորված է «թանգարանին ու այցելուներին սպառնացող վտանգի մասին նախազգուշացնող գրավոր հաղորդագրություն ստանալու պատճառով»։
Ֆրանսիայում մտցվել է «ահաբեկչական հարձակման վտանգի» սպառնալիքի մակարդակ, որն առավելագույնն է այն երեքից, որը նախատեսված է գործող Վիգիպիրատ հակաահաբեկչական ծրագրով։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով՝ հանրապետության քաղաքների փողոցներում կարգուկանոն պահպանելու համար կտեղակայվի 7 հազար զինվորական, ինչը սովորականից երկու անգամ ավելին է։