Երեւանում ապամոնտաժվել է ապօրինի գործունեություն իրականացնող ևս երեք բենզալցակայան
ՏնտեսությունԱռևտրի և ծառայությունների վարչության նախապատրաստած նյութերով նախորդ շաբաթ մայրաքաղաքում ապամոնտաժվել է ապօրինի գործունեություն իրականացնող ևս երեք բենզալցակայան: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ բնակելի շենքերի մոտ գտնվող բենզալցակայանների գործունեությունը մայրաքաղաքում պետք է դադարեցվի. դրանք առաջին հերթին անվտանգային խնդիրներ են առաջացնում: