Պեկինում անցկացվել են Լավրովի և Չինաստանի ԱԳ նախարարի բանակցությունները
Համաշխարհային ՄամուլՀոկտեմբերի 16-ին Պեկինում անցկացվել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի միջև բանակցությունները, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Երկու երկրների արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել ռուս-չինական համապարփակ փոխգործակցության դրական դինամիկայի կապակցությամբ, խորը քննարկել երկկողմ օրակարգի հարցեր։
Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակի, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացող իրավիճակի շուրջ։ Նախարարները մանրամասն քննարկել են Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հարցերը՝ Կորեական թերակղզում կայունության պահպանման և ԱՍԵԱՆ-կենտրոն անվտանգության կառույցի խաթարումը կանխելու համատեքստում։
Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ուկրաինական ճգնաժամի խնդիրները, այդ թվում՝ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով այն լուծելու ջանքերը։