ԱՄՆ–ում հայտնել են Իսրայել ամերիկյան զորքեր ուղարկելու մասին
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ն Իսրայել ուղարկելու համար ընտրել է մոտ երկու հազար զինվոր։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին։
Զորքերը կիրականացնեն խորհրդատվական և բժշկական աջակցության առաքելություններ, ասել են պաշտոնյաները: Նշվում է, որ դրանք բաղկացած են Միացյալ Նահանգների ողջ բանակի ներկայացուցիչներից եւ նախատեսված չեն մարտական գործողություններին մասնակցելու համար։
Հաղորդվում է նաև, որ այժմ զորքերը տեղակայված են ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, այդ թվում՝ Եվրոպայում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)