Պուտինը Ռուսաստանում մրցակիցներ չունի և չի կարող ունենալ. Պեսկով
ՌուսաստանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում չունի և չի կարող ունենալ մրցակիցներ։ Այսպիսի կարծիք է հայտնել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք բազմիցս ասել ենք, որ Պուտինն, իհարկե, մեր երկրի թիվ մեկ քաղաքական և պետական գործիչն է։ Իմ անձնական կարծիքը, թեև ես իրավունք չունեմ դա ասելու, բայց, խախտելով կանոնները, կարող եմ ասել, որ նա չունի մրցակիցներ և չի կարող ունենալ Ռուսաստանի Դաշնությունում»,- ասել է Կրեմլի խոսնակը։