Ադրբեջանը և Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում և Արցախում
ԹուրքիաԱդրբեջանը և Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում և օկուպացված Արցախում։
Ինչպես տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ին, զորավարժությունները նվիրված են Թուրքիայի Հանրապետության հարյուրամյա հոբելյանին, դրանք տեղի կունենան հոկտեմբերի 23-25-ին մի քանի շրջաններում։ Դրանց մեջ են Բաքուն, Նախիջեւանը եւ Արցախի օկուպացված տարածքը։
Անցած ամիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բանակցություններ է վարել թուրք գործընկերոջ՝ Թայիփ Էրդողանի հետ Նախիջեւանում, Արցախ ադրբեջանական զորքերի ներխուժումից մեկ շաբաթ հետո։ Հանդիպման ժամանակ Ալիեւը ստացել է Էրդողանի աջակցությունը արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Հայաստանի տարածքով ցամաքային միջանցքի ստեղծման հարցում։