Չինացիներին կպատժեն երկար լանչերի համար
Համաշխարհային Մամուլ
Արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ մշակող չինական iFlytek ընկերության ղեկավարությունը հարյուրից ավելի աշխատակիցների մեղադրել է ճաշի ժամին երկար ընդմիջումներ անելու մեջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ընկերության ղեկավարությունը դժգոհել է, որ աշխատանքային օրվա ամենաթեժ պահին աշխատակիցների մեծ մասը լքում են իրենց տեղերը և հերթ են կանգնում ճաշարանում:
Նման միջադեպերի կրկնությունից խուսափելու համար ղեկավարությունը սպառնացել է կարգապահական պատասխանատվության ենթարկել կարգը խախտողներին: Այսպիսով, այն աշխատակիցները, ովքեր մեկ ժամից ավելի են ծախսում լանչի վրա, ըստ ընկերության, կստանան անբավարար «C» գնահատական։
«Մենք ոչ կասենք ցանկացած գործողության, որը հակասում է ընկերության արժեքներին», - եզրափակել է iFlytek-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)