Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստը
ՏնտեսությունՀոկտեմբերի 17-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստը:
Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Եվրոպական Միություն կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոփը:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները հետևյալ ոլորտներում՝
ապրանքների առևտուր,
մաքսային ոլորտ,
առևտրի տեխնիկական խոչընդոտներ,
սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ,
ծառայությունների առևտուր,
հիմնադրում և էլեկտրոնային առևտուր,
ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ,
մտավոր սեփականություն,
պետական գնումներ,
առևտուր և կայուն զարգացում,
մրցակցություն,
պետական ձեռնարկություններ,
թափանցիկություն,
վեճերի կարգավորում: