Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

ՔՊ-ականների ճոխությունները հանրային միջոցների հաշվին շարունակվում են

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները պարբերաբար հայտարարում են, որ հանրությունը պետք է գոտիները ձգի և դիմանա համաշխարային տնտեսությունում տեղի ունեցող վայրիվերումներին, որոնց ենթարկվում է նաև Հայաստանը: Մյուս կողմից, հենց իրենք՝ Փաշինյանն ու թիմակիցներն, այնքան անխնա են օգտագործում պետական բյուջեի գումարները, որ ակամայից հարց է առաջանում՝ իսկ գոտիները ձգելու կոչը իրենց չի՞ վերաբերվում: Շատ դեպքերում գործ ունենք պետական բյուջեի գումարների փոշիացման հետ:

ՀՀ կառավարությունը, մասնավորապես, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` այն ժամանակվա ղեկավար Սուրեն Պապիկյանի ղեկավարությամբ, Վերականգնման վարկերի բանկից ստացել էր 18,5 մլն եվրո գումար Կաբսի ջրամբարի կառուցման, վերականգնողական որոշակի աշխատանքների համար: Խոսքը Կումայրի ջրատարի խողովակաշարի վերականգնման մասին է, որի արդյունքում պետք է ունենայինք 25 մլն խմ ծավալով ջրատար: Ծրագիրը հաստատվել է 2019-ին, դրանից հետո պաշտոնական որևէ հաղորդագրություն չկա առ այն, որ այն մեկնարկել է կամ ավարտին հասցվել: Իսկ 18.5 միլիոն եվրոն, ինչպես հասկանում ենք, պարզապես փոշիացվել է:
 
Կառավարության նախորդ տարվա նիստերից մեկում հավանության արժանացավ ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ««ԵՄ-ն հանուն նորարարության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր թիվ 1 փոփոխությունը», որը նախատեսվում է Հայաստանին տրամադրել 4,106,000 եվրո դրամաշնորհ: Այն ուղղվելու էր Տավուշի դպրոցներում բնագիտական առարկաների համար նախատեսված լաբորատորիաների ստեղծման համար։ Արդյո՞ք Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ավարտին է հասցրել այս ծրագիրը, քանի որ մարզպետարանի պաշտոնական կայքում որևէ հիշատակում այդ մասին չկա։
 
ԱԺ նախագահի խորհրդատու-օգնական Համլետ Գեւորգյանի եւ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի Հակոբյանի՝ Կատար գործուղման հետ կապված ճանապարհածախսը վճարվել է ՀՀ  պետական բյուջեով՝ ԱԺ-ին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին։ Պարզվել է, որ  ավիատոմսերի համար ծախսվել է 918 հազար 112 ՀՀ դրամ, օրապահիկ է hատկացվել, որը, ըստ կառավարության համապատասխան որոշման 2-րդ հավելվածի, կազմում է 117 դոլար, գիշերավարձի ծախսերը՝ 191 դոլար, 2 անձի դեպքում՝ համապատասխանաբար, 234 եւ 382 դոլար։
 
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մոտ 500 աշխատակցի շաբաթներ առաջ պարգևավճար է տրվել։ Այն եղել է աշխատակիցների աշխատավարձի 50%-ի չափով։ Այդ ՀՈԱԿ-ում միջին աշխատավարձը 110 հազար դրամ է։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ակտիվ մասնակցում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին։ Նա ՔՊ-ի ավագանու թեկնածուների ցուցակում 155-րդն էր։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը մինչև հրաժարական տալը պարգևավճարներ է ստացել, նոր է հրաժարական տվել։  2022 թվականի դեկտեմբեր և 2023 հունվար ամիսներին ՄԻՊ «ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք» ստացել են 1 մլն 549 հազար դրամ պարգևավճար։ Բանն այն է, որ ՄԻՊ գրասենյակումում միայն մեկ ինքնավար պաշտոն կա, և դա հենց օմբուդսմենի պաշտոնն է ու ստացվում է, որ Գրիգորյանը 2 ամսվա համար ստացել է 1 մլն 549 հազար դրամ պարգևավճար:

Տավուշի մարզպետարանի աշխատողների պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար 2023 թվականին նախատեսված էր 48 միլիոն 121 հազար 800 դրամ, քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար՝ 24 միլիոն 47 հազար 400 դրամ

Պարզվում է՝ թանկարժեք ավտոմեքենաների հանդեպ թուլություն ունի ոչ միայն ՀՀ վարչապետը, այլեւ ավելի ցածր կալիբրի պաշտոնյաները, օրինակ՝ Իջեւանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։ Նա դեռեւս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին, ձեռք է բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։ Նշենք, որ վերոնշյալ ավտոմեքենայի արժեքն սկսվում է 30 հազար դոլարից:

Դեկտեմբերի ընտրություններում Մեծամորի համայնքապետ ընտրված ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ծառայողական մեքենա ձեռք բերել։ Խոսքը մոտ 32 մլն դրամ արժողությամբ Toyota Prado ամենագնացի մասին է։ Դրա համար մրցույթ է հայտարարվել, որտեղ այնպիսի պարամետրեր են նշել, որոնցով հնարավոր չէ ավելի էժան ու ցածր դասի մեքենա ձեռք բերել։

Հիշեցնենք, նաև, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Նիկոլ Փաշինյանը գաղտնի է պահում իր համար ձեռք բերված 4 հատ նոր ծառայողական մեքենաների համար վճարված գումարները, որոնք կարող են հասնել մինչև 960 մլն դրամի։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հուլիսի 28-ին պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ, որի շրջանակներում մինիավտոբուսներ է գնել։ Պայմանագրի համաձայն՝ նախարարությունը ձեռք է բերել Toyota Hiance2.SD Standart մակնիշի չորս մինիավտոբուս։ Գնումն ընդհանուր արժեցել է 59 միլիոն 200 հազար դրամ։ Ավտոբուսներից յուրաքանչյուրի արժեքը 14 միլիոն 800 հազար դրամ է կազմել։

 ՀՀ վարչապետի աշխատակազմն այս տարվա սկզբից մինչեւ օգոստոսի կեսը ընկած ժամանակում մեկ անձից գնման ընթացակարգով 84.6 մլն դրամ է ծախսել։ Նշենք, որ այդ գումարից 11.2 մլն դրամը հատկացվել է հենց այդպիսի ծախսերի վրա՝ «Երեւան հյուրանոց», «Փոյնթ օֆ վյու», «Սալոն ռեստորան», «Սարյան 1 Թրեվլ Քլաբ», «ԷՄ ԲԻ ՋԻ գրուպ» եւ այլն։ Բացի այդ, վարչապետի աշխատակազմը «Արցախ Կարպետ» ընկերությունից ձեռք է բերել «Վիշապագորգ» հուշանվեր՝ 350 հազար դրամ արժողությամբ, 2 «Արցախ» գորգ՝ 610 հազար դրամ արժողությամբ։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված