Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել
Աշխարհ
Թուրքիայի իշխանությունները մտադիր են եռօրյա ազգային սուգ հայտարարել Գազայի Ալ-Ահլի հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվածների համար։ Այս մասին հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզլեմ Զենգինը։
«Նախագահի հրամանագրով եռօրյա համազգային սուգ կհայտարարվի Գազայում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվածների համար», - ասել է նա, ում մեջբերում է TRT հեռուստաալիքը։
Հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածում Ալ-Ահլի հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)