Թուրքիան եւ Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել ԵՄ երկրներում նոր գազատար կառուցելու համար
Աշխարհ
Ինչպես հաղորդում Իտառ-Տասս լրատվական գործակալությունը, այսօր Թուրքիան եւ Ադրբեջանն Անկարայում համաձյանագիր են ստորագրել Ադրբեջան-Թուրքիա-ԵՄ նոր գազատար կառուցելու համար:
Այս համաձայնագիրը կնքվել է այն բանից հետո, երբ երկու երկրների ղեկավարները ընդհանուր համաձայնության են եկել մատակարարվող գազի չափը որոշելու հարցում: Համաձայնագիրը ստորագրել են Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդզը և Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիայի նախարար Նաթիք Ալիևը:
Ծրագիրը, որն անվանվում է ''Տրանսանատոլիան'' գնահատվում է 5 մլրդ. դոլար: Գազատարի կառուցման ավարտը նախանշվում է 2017 թվականը:
Ըստ ստորագրված փաստաթղթերի` Ադրբեջանը տարեկան 16 մլրդ խորանարդ մետր գազ կմատակարարի, որից 6 մլրդ խորանարդ մետրը կգնի Թուրքիան:
Ըստ փորձագետների` Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ստորգրված այս համաձայնագիրը այլընտրանքային ճանապարահ է և մրցակից ապագայում կառուցվելիք «NABUCCO» ծրագրին` ըստ որի Կասպից ծովի դեպի Եվրոպական Միություն գազ պետք է առաքվի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ