Ուզում ենք, որ դուք հաղթեք. Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Նեթանյահուին
Համաշխարհային ՄամուլՄեծ Բրիտանիան աջակցում է Իսրայելին՝ միջազգային իրավունքին համապատասխան իրեն պաշտպանելու, ՀԱՄԱՍ-ի հետևից գնալու, հետագա ներխուժումները կանխելու և երկարաժամկետ անվտանգությունն ամրապնդելու հարցերում: Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսում, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Մենք գիտակցում ենք, որ Պաղեստինի ժողովուրդը նույնպես ՀԱՄԱՍ-ի զոհն է։ Ես հպարտ եմ, որ Իսրայելի համար ամենամութ ժամին կանգնած եմ այստեղ՝ որպես ձեր ընկեր։ Մենք ձեզ հետ համերաշխ ենք լինելու, ձեր ժողովրդի կողքին ենք լինելու և ուզում ենք, որ դուք հաղթեք»,- ասել է Սունակը։
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելին անհրաժեշտ է Մեծ Բրիտանիայի աջակցությունը, քանի որ «երկար պատերազմ է լինելու»։