ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում ազգային անվտանգության ուժերի հրամանատարի մահվան մասին (լուսանկար)
Համաշխարհային ՄամուլՀԱՄԱՍ-ի ազգային անվտանգության ուժերի հրամանատար Ջեհադ Մհեյսենը և նրա ընտանիքի անդամները սպանվել են Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածի հետևանքով, հայտնում է Al-Arabiya-ն՝ հղում անելով պաղեստինյան շարժմանը մոտ կանգնած լրատվական գործակալությանը։ Ըստ The Jerusalem Post-ի՝ նրանք մահացել են Գազա քաղաքի Շեյխ Ռադվան թաղամասում գտնվող իրենց տանը։ Իսրայելի բանակի պաշտոնյաները չեն հաստատել նրանց մահը։
The Jerusalem Post-ը նշում է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը պատերազմի սկզբից «թիրախավորում» են ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին՝ նրանց «ոչնչացնելու» նպատակով։