Քննարկվել է Գյումրիի «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմի ներգրավվելու հնարավորությունը
ՏնտեսությունՀնդկաստանում գտնվող նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել են Հնդկաստանի նավահանգիստների, նավային բեռնափոխադրումների և ջրային ուղիների պետական նախարար Շանտանու Թհակուրի հետ։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ քննարկվել է Գյումրիի «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմի ներգրավվելու հնարավորությունը, լոգիստիկ խնդիրներին վերաբերող, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն առնչվող մի շարք հարցեր։
Գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում նախարարի տեղակալը ելույթ է ունեցել նաև հնդկա-խաղաղօվկիանոսյան կլոր սեղանի ընթացքում։