Թույլ չենք տա, որ ՀԱՄԱՍ-ն ու Պուտինի նման բռնակալները հաղթեն. Բայդեն
Համաշխարհային Մամուլ«Թույլ չենք տա, որ ՀԱՄԱՍ-ն ու Պուտինի նման բռնապետերը հաղթեն»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի երեկոյան Սպիտակ տնից ամերիկացիներին ուղղված իր ուղերձում, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Մենք չենք կարող և թույլ չենք տա, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներն ու Պուտինի նման բռնակալները գերիշխանություն ձեռք բերեն։ Ես սա թույլ չեմ տա։ Մենք չենք կարող մոռանալ, թե ով ենք մենք։ Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներն ենք։ Չկա ոչինչ, որին մենք չենք կարող հասնել»,- իր ելույթում ասել է Բայդենը։