Եվրոպան հոգնել է Ուկրաինայից. Լավրով
Համաշխարհային ՄամուլՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եվրոպացիները զբաղված են ինքնախաբեությամբ։ Այս մասին նա ասել է «60 րոպե» հաղորդման ուղիղ եթերում։
«Եվրոպայում շատերը հոգնել են Ուկրաինայից։ Դա վերաբերում է ինչպես քաղաքական գործիչներին, այնպես էլ սովորական քաղաքացիներին։ Այս պահին եվրոպացիները փորձում են իրենց համոզել, որ Ուկրաինան կարող է մարտի դաշտում հաղթել ռուսական բանակին։
Այնուամենայնիվ, սա մի միջոց է՝ հանգստացնելու իրենց, որ Կիևին ֆինանսական և ռազմական օգնության նախորդ առաքումները իմաստ ունեն»,-ասել է Լավրովը: