Թել Ավիվում Նեթանյահուի կուսակցության շտաբի վրա արհեստական արյուն են լցրել
Համաշխարհային ՄամուլԱնհայտ անձինք արհեստական արյուն են լցրել Թել Ավիվի շենքերից մեկի վրա, որտեղ գտնվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կուսակցության շտաբը։ Խոսքը պահպանողական «Լիկուդ» կուսակցության մասին է, հաղորդում է The Times of Israel-ը։
Նշվում է, որ շենքի ճակատին հայտնվել են «արյունոտ» բծեր և ձեռքի հետքեր։ Բացի այդ, մուտքի դռներին փակցվել են կոլաժներ՝ մարդկանց լուսանկարներով։
Լուսանկարներում պատկերված են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդ պահված քաղաքացիներ։ Հրապարակման հեղինակների կարծիքով՝ այս կերպ անհայտ անձինք կարող էին ցույց տալ, որ հոկտեմբերի սկզբին տեղի ունեցածի համար պատասխանատու են համարում Իսրայելի ներկայիս կառավարությանը։