ՌԴ և Ադրբեջանի փոխարտգործնախարարները խորհրդակցություններ են անցկացրել
Ռուսաստան
ՌԴ և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինը և Սամիր Շարիֆովը Բաքվում խորհրդակցություններ են անցկացրել։ Տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից․
«Քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս վիճակը և հեռանկարները՝ շեշտը դնելով ընթացիկ երկկողմ օրակարգի արդիական հարցերի վրա:
Քննարկվել են նաև քաղաքական երկխոսության հետագա խորացման, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթներին համապատասխան»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար