ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի հետ երկխոսություն վարել միջուկային պատերազմի ռիսկերը նվազեցնելու շուրջ
Համաշխարհային ՄամուլՄիացյալ Նահանգները, ուղիղ կապի մեջ լինելով ռուս պաշտոնյաների հետ, հայտնել է իր պատրաստակամությունը` վերսկսելու Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսությունը միջուկային ռիսկերի նվազեցման և սպառազինությունների վերահսկման ոլորտում նոր համաձայնագրեր մշակելու վերաբերյալ։ Այս մասին «Կոմերսանտ» թերթին հայտնել են Մոսկվայում ամերիկյան դեսպանատանը։
ԱՄՆ դեսպանատանը նշել են, որ իրենք պատրաստ են մտնել այդ քննարկումների մեջ, սակայն ռուսական կողմը չի արձագանքել առաջարկին, և դիվանագիտական առաքելությունը պատասխան է ակնկալում։
Հոկտեմբերի 16-ին ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել, որ Միացյալ Նահանգները միջուկային զենքը կվերադարձնի բրիտանական տարածք։