ԱՄՆ-ում Ուկրաինայի համար նախատեսված գումարը գրեթե սպառվել է
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը Կոնգրեսին կոչ է արել լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել Ուկրաինային, քանի որ գումարը «գրեթե սպառվել է»։ Մեկ օր առաջ Ջո Բայդենը Ուկրաինային և Իսրայելին օգնությունն անվանել է «խելացի ներդրում» և ասել, որ հակամարտություններում այս երկրների հաղթանակն անհրաժեշտ է «Ամերիկայի ազգային անվտանգության համար»։ Ճեպազրույցի սղագրությունը հայտնվել է Սպիտակ տան կայքում։
ԱՄՆ վարչակազմը հարցում է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսին՝ 2024 թվականին ազգային անվտանգության կարիքների համար լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու վերաբերյալ։ Մասնավորապես, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խնդրել է մոտ 106 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային ու Իսրայելին օգնելու, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի հզորացման համար։
Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակի ղեկավար Շալանդա Յանգի խոսքով՝ այս գումարից 61,4 միլիարդ դոլարը նախատեսված է Ուկրաինային, 14,3 միլիարդը՝ Իսրայելին ռազմական աջակցության համար։
Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ թեման հրատապ է, քանի որ Ուկրաինային հատկացվող միջոցները «գրեթե սպառվել են»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)