ԱՄՆ սենատորն ամենից շատ վախենում է Փհենիանի միջուկային զենքը վաճառելուց
ԱՄՆ
ԱՄՆ սենատոր Ռիչարդ Լուգարը երեկ CNN-ի եթերում հայտարարել է, որ այժմ իր ամենամեծ մտավախությունն այն է, որ Հյուսիսային Կորեան կարող է վաճառել իր միջուկային զենքը և նյութերը: Հանրապետական սենատորը, ով նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, հայտնել է, որ չի բացառվում՝ Հյուսիսային Կորեայում ինչ որ մեկը որոշի, որ պետք է այդ նյութերը վաճառվեն հանուն տնտեսական ճգնաժամի, որում այժմ գտնվում է այդ երկիրը:
Ինչպես ընդգծել է Լուգարը, Միացյալ Նահանգները պետք է ուշադիր հետեւի, թե ինչ է կատարվում Հյուսիսային Կորեայում՝ միջուկային նյութերի եւ զենքի հետ կապված:
ԱՄՆ սենատորն այդ հարցին անդրադարձել է, լրագրողի կողմից հնչեցրած հարցից հետո, թե արդյոք ինչ է սպասվում Հյուսիսային Կորեային այդ երկրի առաջնորդի հանկարծակի մահից հետո, որին փոխարինելու է եկել նրա որդին:
Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի առաջին փորձարկումը կատարվել է 2006 թ-ին: Ավելի վաղ, մամուլում հրապարակումներ էին եղել, որ Հյուսիսային Կորեան և Իրանը համագործակցում են միջուկային զենքի ոլորտում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)