Թբիլիսիի Հավլաբարի թաղամասում կանգնեցվել է «Միմինո» ֆիլմի հերոսների արձանը
Գիտություն և Մշակույթ
Որպես ռուս, վրացի ու հայ ժողովուրդների հավերժական բարեկամություն խորհրդանիշ, Թբիլիսիի Հավլաբարի թաղամասի հրապարակում կանգնեցվել է «Միմինո» ֆիլմի հերոսների եռյակ արձանը, որի հեղինակն է ռուսաստանաբնակ վրացի նշանավոր քանդակագործ Զուրաբ Ծերեթելին:
Քանդակի բացումը տեղի է ունեցել հանդիսավոր կերպով։ Սակայն, պարզվում է, որ այս եռյակը որոշ վրացիների այնքան էլ դուր չի եկել: Անմիջապես հավլաբարի հրապարակում մեծ սկանդալ է տեղի ունեցել:
Վրացի նացիոնալիստների հնչեցրած վերամբարձ խոսքերը այսպիսին են.
-Ինչ գործ ունեն այս երեք տարբեր ազգությունների մարդիկ իրար կողքի: Այդ բարեկամական ժամանակները վաղուց անցել են: Էլ ԽՍՀՄ չկա. կան հայեր, վրացիներ ու ռուսներ, բայց եռյակ չկա ու էլ երբեք չի լինի: Սա ձևական քարոզ է, բոլորն էլ գիտեն, որ վրացիների ջուրը ռուսների ու հայերի հետ նույն առվով չի հոսի:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում