ԱՄՆ-ի իշխանությունները թույլատրել են Եմենի նախագահին այցելել Միացյալ նահանգներ
Աշխարհ
Ինչպես հաղորդում է ''Fox News"-ը, երկուշաբթի օրը Օբամայի վարչակարգը հայտարարել է, որ Եմենի նախագահը կարող է գալ Միացյալ նահանգներ այն բանից հետո, երբ Միացյալ նահանգները ստացել էր Ալի Աբդուլահ Սալեհի բժշկական օգնություն ստանալու հայցը: Եմենի նախագահը ծանր վիրավորվելուց հետո հետվիրահատական շրջանը Միացյալ նահանգներում անցկացնելու համար դիմել էր ԱՄՆ-ի իշխանություններին:
Եմենի նախագահ Ալ Աբդուլահ Սալեհը վիրավորվել էր այս տարվա հունիսին մայրաքաղաք Սանայի՝ իր նստավայրի մոտ տեղի ունեցած պայթյունի պատճառով:
Արդեն մեկ տարի է Եմենում պահանջում են նախագահ Սալեհի անհապաղ հրաժարականը: Սալեհը մի քանի անգամ հեռուստատեսությամբ հայտարարել էր իր հրաժարական տալու մտադրության մասին, սակայն վերջին պահին ետ էր կանգնել իր մտադրությունից: Սակայն նոյեմբեր ամսին պաշտոնապես հայտարարել էր, որ հեռանում է նախագահի պաշտոնից, հետագայում հետապնդումների և քրեական պատասխանատվության չենթակվելու պայմանով:
Երկուշաբթի օրը նախագահ Բարաք Օբամայի հակաահաբեկչության հարցերով խորհրդական Ջոն Բրեննան հեռախոսազրույց է ունեցել Եմենի իր գործընկերոջ հետ` Սանայում տեղի ունեցած վերջին բռնությունների և քաղաքական անցուդարձի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Եմենում նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 21-ին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ