Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը
ԹուրքիաԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանին առաջարկել է վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2023 թվականի հոկտեմբերի 23-ին ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու մասին արձանագրությունը և ներկայացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին և առաջարկել է այն վավերացնել»,- հայտնել են հանրապետության ղեկավարի վարչակազմից։
Ավելի վաղ շվեդական Expressen թերթը գրել էր, որ Շվեդիայի իշխանություններն ակնկալում են, որ Թուրքիան շուտով կսկսի վավերացնել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին արձանագրությունը։