Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան
ԹուրքիաԹուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։
Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ նախարարը Բաքու է ժամանել՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք – 2023» զորավարժություններին հետևելու և երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով։