Սիրիայում ամերիկյան զորքերը հարձակման են ենթարկվել
Համաշխարհային ՄամուլԱմերիկյան զորքերը Սիրիայում հարձակման են ենթարկվել, ասել է Պենտագոնի խոսնակը։
Նրա խոսքով՝ ոչ ոք չի տուժել։
Մինչ այս «Al-Mayadeen» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի հարավ-արևելքում գտնվող ամերիկյան «Աթ-Թանֆ» բազան ենթարկվել է երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչուները կարողացել են ճեղքել ամերիկյան բազայի հակաօդային պաշտպանությունը։
Հարվածի պատասխանատվությունը ստանձնել է արմատական ՀԱՄԱՍ շարժման իրաքյան մասնաճյուղը, որի ներկայացուցիչները հայտարարել են, որ հարվածի թիրախ է դարձել նաև «Էր–Ռուկբան» բազան, որը նաև փախստականների ճամբար է։