Utair-ը հայց է ներկայացրել հայկական ընկերության դեմ՝ չմատակարարված շարժիչների համար․ ՏԱՍՍ
Համաշխարհային ՄամուլՌուսական UTair Airlines-ը դատարան է դիմել` հայկական Aquila Technics LLC ընկերությունից մոտ 175 մլն ռուբլի գանձելու հայցով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պահանջների չափը կազմում է 175,9 մլն ռուբլի»,- ասվում է հաղորդագրության մեջ՝ չնշելով մանրամասներ։
2022 թվականի մայիսի 30-ին կնքվել է մատակարարման պայմանագիր և լրացուցիչ համաձայնագիր, որով փոխադրողը նախատեսում էր ձեռք բերել շարժիչները։
Հայկական Aquila Technics LLC-ն, Utair-ի պնդմամբ, դրանք չի մատակարարել և գումարը չի վերադարձրել։