Պաղեստինյան արմատականները պատրաստ են պատանդներին փոխանակել վառելիքի հետ
Համաշխարհային ՄամուլՀԱՄԱՍ շարժման ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել վառելիքով փոխանակել հոկտեմբերի 7-ի իրադարձությունների ժամանակ գերեվարված քաղաքացիական անձանց, գրում է Haaretz թերթը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրին։
«ՀԱՄԱՍ-ը քննարկում է վառելիքի դիմաց գերեվարված քաղաքացիական անձանց ազատ արձակելու հարցը», - ասվում է հոդվածում:
Թեև վերջնական որոշում դեռ կայացված չէ, սակայն կա հավանականություն, որ ՀԱՄԱՍ-ը ազատ կարձակի քաղաքացիական պատանդներից մի քանիսին արդեն այսօր:
Մինչ այս պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել էր, որ Գազայի հատվածի բոլոր հիվանդանոցներում վառելիքը սպառվել է։