Մեքսիկայում հարձակման հետևանքով` առնվազն 13 ոստիկան է զոհվել
Համաշխարհային Մամուլ
Առնվազն 13 մունիցիպալ ոստիկան է սպանվել Ակապուլկո-Զիուատանեխո դաշնային մայրուղու վրա հարձակման հետևանքով, հայտնում է Formula ռադիոն։
«Գերերոյում Կոյուկա քաղաքի մունիցիպալ ոստիկանության անդամների վրա հարձակման հետևանքով` 13 ոստիկան է զոհվել։ Հարձակումը տեղի է ունեցել Ակապուլկո-Զիուատանեխո դաշնային մայրուղու վրա»,- ասվում է ռադիոկայանի կայքում։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զոհվածների թվում կա մի կին սպա, ինչպես նաև մունիցիպալ ոստիկանության պետը։ Եվս երկու ոստիկան վիրավորվել է։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու