ՀԱՄԱՍ-ը հայտնել է՝ որ դեպքում կբանակցի Իսրայելի հետ
Համաշխարհային ՄամուլՊաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման խոսնակ Խալեդ Մեշալը Sky News-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե Իսրայելը դուրս գա «բոլոր օկուպացված հողերից», խաղաղ բանակցությունների հնարավորություն կստեղծվի։
Հարցազրույցում նա Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները Գազայի հատվածի վրա և մարդկանց բռնի տեղահանումը անկլավից։ Մեշալը նաև նշել է անցակետը բացելու և Գազային մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ Իսրայելի հետ խաղաղ բանակցությունների հնարավորություն դեռ կա։ «Եթե հրադադար լինի, մենք կգանք մեծ հարցին, թե որն էր տեղի ունեցածի հիմնական պատճառը, և կասենք, որ պատճառը օկուպացիան է, հետևաբար Իսրայելը պետք է դուրս գա բոլոր օկուպացված հողերից, և մենք կունենանք հնարավորությունների պատուհան և իրական հնարավորություններ»,- ասել է Մեշալը: